Երգ նվիրված Մովսես գյուղին և Մովսեսցիներին - Մովսեսցու իղձը / Песня посвящённая к селе Мовсес

266 подписчиков

12+
12+

1 просмотр

3 дня назад

ПожаловатьсяНарушение авторских прав

266 подписчиков

12+
12+

1 просмотр

3 дня назад

ПожаловатьсяНарушение авторских прав
12+
12+

1 просмотр

3 дня назад

Մովսեսը ձեզ է սպասում Բոլորս պետք է գնահատենք արտերկրում ժամանակավոր բնակվող տղաների անուրանալի ծառայությունը հարազատ գյուղին։ Նրանց անաչառ, որակյալ ծառայությունների ակունքներում դրված է դեռ գյուղից տարիների խորքից եկած գիտելիքների և հմտության համաձուլումը։ Գյուղին՝ նրանց ցուցաբերած ուշադրությունը, վեր է ամեն տեսակ արժանիքներից։ Նրանք ըմբռնումով և հոգատարությամբ են մոտենում գյուղի յուրաքանչյուր խնդրին և տալիս արդյունավետ լուծումներ։ Շրջանի մյուս գյուղերին նման մարդիկ պետք է ծառայեն որպես օրինակ, նրանք իրենց աշխատասիրությամբ ապացուցում են, որ ունենք արժանավույն տղաներ, որոնք ի սպաս են դնում միայն իրենց լավագույն կողմերը։ Նրանք առավելագույնը, շարունակում նվիրումով ու հավատով ծառայել հարազատ գյուղին։ Հիշենք, որ լավ արարքը չի մոռացվում։ ընդհակառակը, նրա պտուղները բազմանում են, օգտվելու հնարավորություն են տալիս յուրաքանչյուրին։ Քանզի լավ բնավորությունը մնում է մարդու մեջ, լավ համբավը՝ նրանից դուրս։ Իրոք, նրանց հատուկ է հավետ, անանց պարզությունը։ Հպարտ ենք, որ դրսում ունենք նվիրված մարդիկ, որոնք վճռական են միասին կերտելու այնպիսի մի երազելի գյուղ, որտեղ կապրենք արժանապատիվ կյանք, արդեն ապահովված խաղաղ պայմաններում։ Աստված ձեզ պահապան։ Հ.Գ․ Գրիգոր և Գևորգ Ասիլյանների հեղինակած այս հուզիչ «Մովսեսցու իղձը» երգը նվիրվում է արտերկրում ժամանակավոր բնակվող բոլոր մովսեսցիներին։ Օգնություն պարգևող ձեռքերը աղոթող շուրթերից սուրբ են։ «Մեծերի» ասած թևավոր խոսքերը Մովսեսի մասին - Նույնիսկ ամենագեղեցիկ երազներում մարդ Մովսեսից առավել գեղեցիկ բնակավայր չի կարող երևակայել։ - Շատերը կարծում են, որ Մովսեսի իրական բացահայտումը տակավին առջևում է։ Ով մոռանում է Մովսեսը, նա դատապարտված է նորից վերապրելու հիշողության դժգույն փշրանքներ։ - Մովսե՛ս, ապագան քեզ է պատկանում։ Երիտասարդները վստահ ապագա են մտնում քեզ նայելով։ - Այո՛, տեսել ենք գալիքը և նա գործում է. դա Մովսեսն է։ - Չկա ոչինչ Մովսեսից առավել սիրելի… - Մովսեսը կարծես հարափոփոխ մի ամպ է. երբեք չմնալով նույնը, նա միշտ նմանվում է ինքն իրեն։ - Մովսեսը հավերժական կյանքի մի մասնիկն է, լինելիությունն ու շարժումը։ - Հարմարվեք Մովսեսի ռիթմին, նրան ձեզ տրվելու գաղտնիքը համբերատարության մեջ է։ - Մովսեսում է և՛ անցյալը, և՛ ապագան։ Օտար երկրում՝ միմիայն ներկան։ - Մովսեսին մոռանալը անկարելի է, չկա առավել ազնիվ հիվանդություն, քան կարոտն առ սուրբ գյուղի։ - Հրաշալի է լավ գործերով Մովսեսին ծառայելը։ - Մովսեսին սիրում են ոչ թե նրա համար, որ այն միայն գեղիցիկ է, այլ նրա համար նաև, որ նա մերն է։ #Մովսեսցու #իղձը Ապրում ենք դրսում՝ ազնիվ, բարեկիրթ Աղքատ թե հարուստ, դա չէ էական ուզում ենք սնվել մեր գյուղի հացից խմել մեր ջուրը, սառը լեռնական։ II Այս դաժան կյանքում ինչքան էլ դեգերված տրվում ենք թախծոտ խորը մտքերին հայրենի ջուրն է մեր շրթունքին կպած ուժ է տալիս մեզ հոգով պապերի։ [կրկներգ] Մովսես, մեզ չմոռանաս, ինչ էլ որ լինի ապրում ենք դրսում բայց ոչ հավիտյան արևն ամպոտ քեզ էլ չջերմացնի մենք կջերմացնենք քեզ հոգով նաիրյան։ III Էլ ինչ է պետք այսքանից հետո ուզում ենք ետ գալ ստեղծել, արարել... տրվել մեր ապրած խոհերի ներքո գյուղի սուրբ վանքով լուռ ապաշխարել։ IV թող գա այն օրն էլ չբաժանվենք թեկուզ ծերացած, իրար մոռացած մեր շիրիմներին եկեք տեր կանգնենք լքված տները նորից լի օջախ դառնան։ [կրկներգ] Մովսես – մեզ չմոռանաս, ինչ էլ որ լինի, ապրում ենք դրսում բայց ոչ հավիտյան արևն ամպոտ քեզ էլ չջերմացնի մենք կջերմացնենք քեզ հոգով նաիրյան։ #movses #Մովսես #գյուղ #gyux #movsesci #movsesciner #muses #erg #movsescu #ixdz #мовсес #песня #ерг #мовсесци

Название:

Երգ նվիրված Մովսես գյուղին և Մովսեսցիներին - Մովսեսցու իղձը / Песня посвящённая к селе Мовсес

Категория:

Разное