Ադրբեջանի անցակետի հարցով Հայաստանը կդիմի Արդարադատության միջազգային դատարան
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է միջազգային դատական ատյաններում Հայաստանի հայցերի ընթացքին, Լաչինի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետին, ինչպես նաև Հռոմի ստատուտի վավերացման նպատակի ու հնարավոր հետևանքների մասին հարցերին։